Իմ шրխիվը տատu է` Սիրանnւյշը. Ամեն տան մեջ Uիրանույշները թnռներին պшտմել են մեծ աղետի ժամшնակ վերшպրածի մաuին. Կարn Փшյլանը Էրդnղանին

Իմ արխիվը տատս է` Սիրանույշը.Ամեն տան մեջ Սիրանույշները թոռներին պատմել են մեծ աղետի ժամանակ վերապրածի մասին. Կարո Փայլանը Էրդողանին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական և մերժողական հայտարարություններին, որոնցում կոչ էր անում  Հայաստանին և ցեղասպանությունը ճանաչող երկրներին` բացել արխիվները:

«Էրդողանն ասաց. «Իրականությունը փնտրելու վայրը արխիվներն են»: Անատոլիայի ցանկացած հայ է արխիվ, մի փաստաթուղթ: Իմ փաստաթուղթն էլ, արխիվն էլ տատս էր` Սիրանույշը:

Ամեն տան մեջ Սիրանույշները թոռներին պատմել են մեծ աղետի ժամանակ վերապրածի մասին: Եթե պատրաստ եք լսել, եկեք պատմենք: Մեր փաստաթղթերով: Թուրքերեն»,- գրել է Փայլանն իր թվիթերյան էջում:

Նյութի աղբյուրը՝ shabat.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*