Իuակովի պnղոտայում ոuտիկանները «աuֆալտին են պшռկեցրել», ապա բերմшն ենթшրկել Դերժшվայի Արկшդիի թիկնազnրին

«Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում այսօր ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին:

Մեր տեղեկություններով, Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը: Ըստ մեր տեղեկությունների՝ «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթեւեկելն է եղել:

ՀՀ ոստիկանությունից մեր տեղեկությունը չհերքեին, ասացին, որ նմանատիպ միջոցառումներ ոստիկանությունը պարբերաբար իրականանցում է:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/hy/article/160304

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*