Նшրեկ Մшլյանի ճանшպարհը ոuտիկանները փшկեցին

Քիչ առաջ Նարեկ Մալյանն իրազեկման ակցիա էր փորձում իրականացնել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ ընթանում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

«Ես այստեղ եմ եկել, որպեսզի խորհրդի նիստին մասնակցող բարձրաստիճան հյուրերի համար իրականացնեմ հակասորոսյան ակցիա, որ մարդկանց տեղյակ պահեմ՝ Հայաստանում կա Սորոսի վտանգ»,- հայտարարեց Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Ոստիկանները փակել էին Նարեկ Մալյանի մուտքը դեպի Մարզահամերգային համալիր։

«Գոյություն ունի սահմանափակում իրազեկման ակցիայի հետ կապված. ոչ ահաբեկիչ էինք, որ մեզ բանտերից բաց թողնեին, ոչ մարդասպան էինք, որ մեզ հերոսացնեին, բայց մեզ ոստիկանները չեն թողնում»,- նշել է նա։

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

Աղբյուրը՝ https://168.am/2019/04/30/1115748.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*