Արթnւր Վшնեցյանի մաuին աղմկnտ գրառnւմներից hետո Արшմ Մանnւկյանն աշխшտանքի չի գնшցել. ղեկшվարը չի մտшծել՝ ազшտի՞ նրան, թե՝ ոչ

factor.am-ի տեղեկություններով՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Նա երեկ գիշեր մի քանի րոպեն մեկ պարբերականությամբ գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել էր «168 ժամ» թերթի այն տեղեկություններին, որ ԱԱԾ-ն պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով տեսանյութ է ներկայացրել վարչապետ Փաշինյանին և գրել. «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, բա էդ պահին բռնեիք։ Հիմար կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են:

Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։

Աղբյուրը՝ https://socialmedia.am/25977.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*