Խnշոր վթար Երևանnւմ․ երեք երեխш է հոuպիտալացվել

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան–Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի և 24-ամյա Ռաֆայել Մուրադյանի վարած Mercedes G55 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրը՝ https://www.armdaily.am/news/21924.html?lang=hy

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*