Տաքuու վարnրդը պատnւհանից uիգարետի դшտարկ տnւփը դnւրս գցեց, թե բա՝ Հայկnն թnղ գա hավաքի…Մեքենшյի դnւռը բшցեցի…

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տաքասի եմ նստել: Տաքսու վարորդը մեքենայի պատուհանից սիգարետի դատարկ տուփը դուրս գցեց, նայեց աչքերիս մեջ, թե բա Հայկոն թող գա հավաքի..

Մեքենայի դուռը վարելու ընթացքում բացեցի ու ասացի՝ կանգնի.. զարմացավ` ինչու..

Պատկերացրեք, թե ինչ կատարվեց հետս.. չեք պատկերացի: Ասում եմ՝ իջի ու վերցրու սիգարետի տուփը.. չի իջնում՝ ընդդիմանում է..` (պատկերացրեք ընթացքում, ինչեր ասած կլինեմ։

Եթե մի քիչ հասկանար, ինչ եմ ասում, հաստատ իր պատկերացրած տղամարդը տեղնուտեղը մկնդեղով հարցերը կլուծեր) հայ տղամարդուն սազական չի գետնից սիգարետի դատարկ տուփը վերցնել,

բայց հայ տղամարդուն սազական է սիգարետի դատարկ տուփը մեքենայի պատուհանից հավեսով դուրս գցել, հետն էլ՝ թող Հայկոն գա հավաքի..

երկար-բարակ չպատմեմ, որովհետեւ եթե մի քիչ էլ երկարացներ, չգիտեմ, ինչ կլիներ.. բանից պարզվեց, որ ես «գործ տվող» եմ, հետն էլ Հայոկոյի «պաշտպանը»:

Իջա տաքսուց, մինչեւ սիգարետի տուփը գետնից կվեցնեի՝ թռավ..

Ու հիմա, մոլորված քայլում եմ.. հիշեցի օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցածը՝ սիգարետի բիչոկի պատմությունը,

ինքս ինձ նեղվեցի, տվեցի-առա ու հասկացա, որ ես «հայ տղամարդ» չեմ, ավելին` «գործ տվող» եմ, որովհետեւ ես նման չեմ տաքսու վարորդի պատկերացրած հայ տղամարդուն..

Աղբյուրը՝ https://mer-info.ru

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*