Թnւյլ նյшրդեր ունեցnղները չնшյեն. կին բլnգերն Աֆղանuտանից hանրությանը ցնցեց իր արտաքինnվ

Բայց այս նկարագրությունը չի համապատասխանում EnterTrain-ի այս հոդվածի հերոսուհուն: Կին բլոգերն Աֆղանստանից, ով չի հայտնում իր իրական անունը, իսկ Instagram-ում հանդես է գալիս 8gates2paradize կեղծանունով, ինչը թարգմանաբար նշանակում է «8 դարպաս դեպի դրախտ», հանրությանը ցնցեց իր արտաքին տեսքով:


Մինչև վերջերս նա Instagram-ում ավելի քան 40 000 հետևորդ ուներ, բայց հիմա նրա էջը փակ է: Ինչու՝ հայտնի չէ: Սակայն նրա լուսանկարներն արդեն տարածված են համացանցում:


Որոշ հետևորդներ չէին հավատում, որ դրանք նրա իրական շուրթերն են և կարծում էին, որ դա Ֆոտոշոփի արդյունք է: Բայց բլոգերի լուսանկարներն ավելի մոտիկից նայելով՝ հասկանում էին, որ նրա շուրթերն իսկապես հսկայական են:


«Ինձ մի հետևեք, Իսլամին հետևեք»,- գրում է կինն իր ինսթագրամյան էջում:


Իր սելֆիներից բացի՝ նա կիսվել էր նաև ժամանակակից Աֆղանստանի լուսանկարներով: Նա հպարտ է իր երկրի ճարտարապետությամբ:


Հետխորհրդային երկրների բնակիչները նրան անմիջապես համեմատեցին հաստ շուրթերով ձուկ-կնոջ հետ խորհրդային «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմի հետ:

Աղբյուր՝ https://entertrain.1in.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*